03 12 2019

Բերման է ենթարկվել AntiFake.am կայքի օպերատորը

Բերման է ենթարկվել AntiFake.am կայքի օպերատորը

AntiFake.am-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ ոստիկանություն բերման է ենթարկվել կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը:

«Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել:

Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և օպերատորների աշխատանքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ