02 12 2019

Սադրանք և առևանգման փորձ՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ

Սադրանք և առևանգման փորձ՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։

«Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018 թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սադրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:

Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինչափ»,– ասվում է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ