ՀՔԾ-ն ոստիկանությունում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցել: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների եւ ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը