25 11 2019

Միանշանակ գալու եմ. Գևորգ Կոստանյանը՝ իր դեմ մեղադրանքի մասին․ 168.am

Միանշանակ գալու եմ. Գևորգ Կոստանյանը՝ իր դեմ մեղադրանքի մասին․ 168.am

168.am-ը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց ՀՔԾ խոսնակը:

168.am-ը կապ հաստատեց այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը:

«Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է:

«Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ որ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,- նշեց նախկին գլխավոր դատախազը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ