18 11 2019

Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել. Shamshyan.com

Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:

Արման Սարգսյանի հրամանով՝ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ։ Մինչ նա զբաղեցնում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ