Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ,արդարադատության ավագ Ս․ Մ․-ն, ենթասպա Գ․ Գ․-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս․ Գ․-ն ձերբակալվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը