«Մենք այս պահին ընդհանրապես չենք քննարկում խափանման միջոցի հարցը, մենք ասում ենք, որ Դուք չպետք է տարբերակված մոտեցում ցուցաբերեք տարբեր գործերով անձանց նկատմամբ։ Այսինքն, եթե Դուք նախկինում առաջանորդվել եք դրական դատական պրակտիկայով՝ մարդու իրավունքները հարգելով և ներկայում այս գործում հետ եք կանգանում Ձեր նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումից, ուրեմն կանխակալ վերաբերմունք ունեք»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը