06 11 2019

Հրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. «Փաստինֆո»

Հրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Եւ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազարությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ առերեւույթ չարաշահումները արձանագրվել են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում։ Դատարանի որոշման մասին մանրամասները՝ շուտով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ