Երկու ցմահ դատապարտյալներ՝ Արսեն Արծրունին և Աշոտ Մանուկյանը, կիսափակ ռեժiմի կալանավայրից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի հիմնարկ՝ «Սևան ՔԿՀ»: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Արսեն Արծրունին «Դրոյի» գործով է ցմահ ազատազրկված՝ 1994-ի դեկտեմբերից սպանությունների պատվեր տալու մեղադրանքով:
Աշոտ Մանուկյանը 1996 թվականից է ազատազրկված՝ երեք զինծառայողի սպանության համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը