23 10 2019

Ես ինքս եմ որոշել հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից. Գագիկ Հարությունյան. Azatutyun.am

Ես ինքս եմ որոշել հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից. Գագիկ Հարությունյան. Azatutyun.am

Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի» նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար:

«Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ լինի և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»:

Հարցին՝ Ձեզ չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնաք, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է.

«Դա հեքիաթների ժանրից է: Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ