ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի Դ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», - ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը