Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հեղինակությանը ընդհանրապես չի հարվածի «Սանիթեքի» արբիտրաժային դատարան դիմելը:
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետեւ խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է եւ լավ աշխատանք է կատարել: Այսինքն մենք շատ պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին, մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը, ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր կապված «Սանիթեք» ընկերության հետ եւ մտահոգությունը կուսումնասիրվի, արդյոք այս պրոցեսը եղել է ճիշտ եւ չեն եղել օրենքի խախտումներ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը