«Արդեն չդիմացա, երբ Հրայր Թովմասյանի նկատամամբ, որպես ՍԴ նախագահի սկսկեցին ճնշումները։ Սա Հրայր Թովմասյանի անձի հարցը չէ: Երբ նա նախարար էր, իմ և նրա հարաբերությունները սրված են եղել, ես միշտ քննադատել եմ նրան, բայց հարցը դա չէ, այլ հետևյալը. եթե Թովմասյանը հպատակվեր իշխանությանը, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն: Իհարկե՝ ոչ: Պատկերացրեք, որ այսօրվա գլխավոր դատախազը որևէ մեղադրանք չպաշտպաներ կամ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ չհարուցեր: Հրայր Թովմասյանին երանի կտայիք, եթե համեմատեիք, թե ինչ վիճակում կհայտնվեր այդ դեպքում գլխավոր դատախազը: Այս ամենն անընդունելի է»,- «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ընթացքում այսօր հայտարարեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը