17 10 2019

Ակտիվիստների կալանքի որոշումների դեմ բողոքները հասել են Վերաքննիչ

Ակտիվիստների կալանքի որոշումների դեմ բողոքները հասել են Վերաքննիչ

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Վերջապես Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի նկատմամբ կայացված կալանավորման խայտառակ որոշումների դեմ ներկայացված բողոքները հասան վերաքննիչ դատարան՝ համապատասխանաբար մակագրվելով դատավորներ Մնացականյանին ու Սահակյանին։

Ակնհայտ է՝ նախաքննությունից դատաքննություն Հայաստանում մեծ հաշվով իրավաբառդակ է, տոտալ խայտառակություն, իրավական պրոցեսների հետ աղերս չունեցող բացեիբաց ու լկտի քաղաքական հետապնդումներ, բոլորիս աչքի առջև քաղաքական իշխանության հովանավորությամբ, հաճախ նաև մասնակցությամբ Ֆեմիդան շարունակաբար բռնաբարվում է։

Ի դեմս վերոհիշյալ դատավորների՝ կոչ եմ անում քննիչներին, դատախազներին, դատավորներին՝ չտրվել սույն իշխանության լկտի կամայականությունների ի կատար ածման անպատիվ ու ապօրինի գործին, լինել ու մնալ օրենքի ու իրավունքի տրամաբանության մեջ՝ էս ամենն անցողիկ է, մինչդեռ խարանը, որ այսօր դաջվում է կամակատար գործիքների ճակատին, վաղը չի մաքրվելու՝ ստրուկը մնում է ստրուկ՝ անկախ հասարակարգից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ