05 10 2019

Հարձակումը կարելի է դիտարկել որպես ՍԴ նախագահի դեմ ճնշման փորձ. փաստաբան․Tert.am

Հարձակումը կարելի է դիտարկել որպես ՍԴ նախագահի դեմ ճնշման փորձ. փաստաբան․Tert.am

Tert.am-ը գրում է․ «Գնդակը» պետության դաշտում է, մասնավորապես` իրավապահ համակարգի, որը համապատասխան իրավական գնահատական պետք է տա տեղի ունեցածին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը`անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը:

 «Տեղի ունեցածի ընթացքը նաև տեսանկարահանվել է, որում առկա մեկնաբանություններից էլ ակնհայտ է դառնում, որ կոնկրետ լրատվամիջոցին ուղղված գործողություն էր, կոնկրետ լրագրողի դեմ ուղղված գործողություն էր, որը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ»,-ասաց փաստաբանը:

Վերջինս խիստ ցավալի է գնահատում այն հանգամանքը, որ շահարկվում էր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունը, ով մամուլի ակումբի ղեկավար Անժելո Թովմասյանի եղբայրն է:

«Ուստի, կարելի է այս ամենը դիտարկել նաև նրա դեմ ուղղված ինչ-որ ճնշման փորձ»,-մեկնաբանեց Վարոսյանը`նշելով, որ այս պահին պետք է  սպասել պետական պատկան մարմինների արձագանքին:

«Արձագանքից հետո միայն հնարավոր կլինի գնահատել` այն բավարա՞ր էր, թե՞ ոչ»,-ասաց Երվանդ Վարոսյանն` ընդգծելով նաև, որ իրավապահ մարմինների` նյութեր նախապատրաստելու համար բոլոր հիմքերն արդեն կան:

Հիշեցնենք, որ 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ