30 09 2019

Բարի գալուստ Բերիայի Հայաստան․ փաստաբան

Բարի գալուստ Բերիայի Հայաստան․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քիչ առաջ ծանոթացել եմ ՀՀ ԱՆ վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքին։Ինչ ասեմ, բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան… Նոր Հայաստանի մասին առայժմ մոռանանք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանը և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահել են: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է և որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ