25 09 2019

Օրինական սպանություն. իշխանությունը ցուցադրաբար սպանում է Մանվել Գրիգորյանին. «Իմ Ձայնը»

Օրինական սպանություն. իշխանությունը ցուցադրաբար սպանում է Մանվել Գրիգորյանին. «Իմ Ձայնը»

Իշխանությունը ցուցադրաբար «սպանում է» Մանվել Գրիգորյանին։ Դա անում է բոլորիս աչքի առաջ. կիսամեռ մարդու կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով ամեն օր բերում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։ Ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։

Իշխանությունը Մանվել Գրիգորյանի ցուցադրական սպանությունը իրականացնում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի ձեռքերով։

Դա այն Մնացական Մարտիրոսյանն է, ով ժամանակին դատել է Նիկոլ Փաշինյանին։ Եվ հիմա Փաշինյանը նրան պատժում է, ստիպելով՝ ամեն անգամ կայացնել անմարդկային որոշում՝ չփոխել ծանր հիվանդ, գրեթե անգիտակից վիճակում գտնվող մարդու խափանման միջոցը։ Թե ինչպես է դրանից հետո ապրում Մնացական Մարտիրոսյանը՝ միայն իրեն է հայտնի։

Փաշինյանի իշխանությունը չի ներում Մանվելին, որ 2008-ին խախտել է պլանները, հարթակից Մանվել-Մանվել գոչյուններից հետո չի եկել իր հարյուրավոր ԵԿՄ ջոկատներով....

Չներողները հիմա արյուն են ուզում։

Իշխանությունը «սպանում է» ոչ միայն Մանվելին, այլև դատավոր Մարտիրոսյանին, ամբողջ դատական համակարգը, և ձեռքի հետ նաև իրավապաշտպանությունը:

ԱՄՆ-ից պեղել են ոմն Պավել Անդերսոնի, ով հայտարարում է, թե տարիներ առաջ մի շարք պաշտոնյաների կաշառք է տվել, այդ թվում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, իսկ «Իմքայլական» պատգամավորի դիմումի վրա էլ քրեական գործ է հարուցվում, հիմքում ունենալով ամերիկաբնակ Պավել Անդերսոնի հարցազրույցը։ Սա էլ դատավոր Մարտիրոսյանի վրա մյուս թուրը՝ կանես այն ինչ ասում ենք...

Մեր փոքր հետաքննությունը այս թեմայով, սակայն, խառնեց սցենարը։ Մենք հայտնաբերեցինք, որ այդ նույն Պավել Անդերսոնը միջազգային խարդախ է, Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում նա հետախուզման մեջ, ավելին՝ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ ազգությամբ ադրբեջանցի։

Բայց Մնացական Մարտիրոսյանի կյանքում սա բան չի փոխում։ Պատվիրատուն էլ ադրդվելի է։ Ի դեպ, սա արվում է բոլորի աչքի առաջ՝ իրավապաշտպանների, միջազգային կառույցների, ԲԴԽ-ի, Արդարադատության Նախարարության, ԱԺ-ի, հասարակության աչքի առաջ։

«Իմ Ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ