22 09 2019

«Մուլտի Գրուպ»-ի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի Գրուպ»-ի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Հյուսիս-Հարավ»-ի ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին (այժմ՝ «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է։

Նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել են  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանը և Գուրգեն Սարգսյանը և ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ