20 09 2019

Քոչարյանի ազատ արձակումից հետո սկսվում է համատարած վայրահաչություն, հիստերիա․ Փաստաբան



«Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, որ իրավիճակ փոխվի մարդու իրավունքների ոլորտում։ Քայլեր արվում էր, բայց դա մեզ չէր բավարարում։ Կամաց-կամաց փոփոխություններ զգում էինք։ Հիմա ես գտնում եմ, որ շատ ավելի վատ իրավիճակ է, որովհետև մենք հետընթաց ենք գրանցում բոլոր ոլորտներում։ Տեսանք, որ մի գտործի գերի ենք դարձել, և ամեն ինչ այդ մի գործի շուրջ է պտտվում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Ցավոք, ոչ ոք չի ուզում խորամուխ լինել՝ այդ գործում իրավակա՞ն գործընթացներ են տեղի ունենում, թե՞ ոչ իրավական գործընթացներ։ Նույնիսկ ամեն ինչ կողքի դրած՝ մենք հասկանում ենք մի բան, որ գործընթացներն արագանում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են կայացվում այդ պրոցեսում։ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում, սկսում է համատարած վայրահաչություն, հիստերիա։ Մարդիկ, որոնք իրավաբանությունից չեն հասականում, մասնագիտություն անգամ չունեն, սկսում են քննադատել, թե դատավորն օրինակա՞ն որոշում կայացրեց, թե՞ անօրինական։ Մենք մի բան ենք տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց դատավորը, ուրեմն ինքը հանցագործ է, անօրինական որոշում է կայացրել, դատավոր դառնալու իրավունք չունի։ Կալանավորել է, անկախ նրանից, որ այն դատավորն է, որը երբևէ արդար դատական ակտ չի կայացրել, չգիտի արդար դատական ակտ կայացնելն ինչ է, սրբադասվում է, համարվում լավագույն դատավոր»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն անփոփոխ թողած կամ կալանավորած դատավորների աշխատանքային հաջողություններին՝ ասելով․ «Արթուր Մկրտչյանը, որ նույնիսկ դատավորի աթոռին չէր համապխատասխանում, դարձավ Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Նույնը Արմեն Դանիելյանը, որ փաստաբանների գնահատման համակարգում ամենացածր ռեյտինգն ունի։ Բոլոր այն դատավորները, որոնք կայացրել են դատական ակտեր ու ազատ են արձակել Ռոբերտ Քոչարյանին, ունեն շատ բարձր վարկանիշ ու միշտ է վարկանիշը բարձր եղել, իսկ նրանք, որոնք կալանավորել են, ամենացածր վարկանիշն ունեն։ Բայց տեսնում ենք, որ ընդհանուր ֆոնում, լավ դատավոր համարվում են նրանք, որ կյանքում օրինական դատական ակտ չեն կայացրել»։

Իշխանությունը, ըստ փաստաբանի, փորձում է այս գործով բոլոր դատավորներին ստրկացնել։ Անգամ չեն փորձում թաքցնել, որ Դավիթ Գրիգորյանն իր որոշման համար է քրեական հետապնդման ենթարկվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ