17 09 2019

ՍԴ նախագահի պաշտոնանկությունը հնարավոր չի լինելու քննության առնել․գնահատական

ՍԴ նախագահի պաշտոնանկությունը հնարավոր չի լինելու քննության առնել․գնահատական

ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«1․«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում: Հայտնի գործով աշխատակարգային որոշումը ընդունվել է 21․06․2019թ․, իսկ Վ․ Գրիգորյանը իր միջնորդությունը ներկայացրել է 02․09․2019թ․-ին:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել այն բանի համար, որ ՍԴ-ն չի խախտել օրենքը, այլ, ընդհակառակը, հստակ առաջնորդվել է օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով:

2․ Եթե շարժվենք Վ․ Գրիգորյանի միջնորդության տրամաբանությամբ, ուրեմն ՍԴ Նախագահի լիազորությունների դադարեցման հարցը ՍԴ-ում հնարավոր չի լինելու քննության առնել, քանի որ անհրաժեշտ է 6 դատավորի ձայն, մինչդեռ Հ․ Թովմասյանը չի կարող մասնակցել իր վերաբերյալ գործին, Վ․ Գրիգորյանը ևս չի կարող մասնակցել, քանի որ կանխակալ է, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը ևս չեն կարողանալու մասնակցել, քանի որ նրանք ևս ներառված էին Վ․ Գրիգորյանի միջնորդության մեջ, որը քննության առարկա չէր դարձվել: Այսինքն՝ մնաց 5 դատավոր:

3․ Սահմանադրական դատարանի մասին ՍԴ օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է կոլեգիալության սկզբունքը, ՍԴ-ն գործը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ, ուստի պասիվ վարքագիծն էլ է կոլեգիալ դրսևորվում, բայց դե ԱԺ խմբակցությունը միայն մե՞կ «մեղավոր» ունի: Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ