Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը: Քննարկվեցին Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը