13 09 2019

Շենգավիթի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առիթվ քրգործ է հարուցվել

Շենգավիթի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առիթվ քրգործ է հարուցվել

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված սեպտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ։ Պարզաբանման մեջ նշվում է․

«Ոստիկանության գործողությունները արձան, այսպես ասած՝ բուռն ու երբեմն ոչ պրոֆեսիոնալ քննարկման եւ քննադատության առարկա, ուստի ոստիկանությունը հարկ է համարում պարզաբանումներ անել։

Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի բաժին բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։

Նրանք հրաժարվել են բացատրություններ տալուց։ Օրենքով սահմանված ժամկետի լրանալուն պես նրանք բաց են թողնվել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը, շարունակելով իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, միջադեպի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարել է մի շարք անհետաձգելի քրեադատավարական գործողություններ, որոնց արդյունքում էլ Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից արդեն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա քննության։

Ցանկացած պարագայում ՀՀ ոստիկանությունը առաջնորդվում է օրենքի առջեւ բոլորի հավասարության գերակա սկզբունքով՝ լիարժեք իրականացնելով բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթները, ինչպես վերոնշյալ միջադեպի կապակցությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ