12 09 2019

Դատարանի մոտից 3 քաղաքացի բերման է ենթարկվել, 1-ը՝ հրավիրվել ոստիկանություն

Դատարանի մոտից 3 քաղաքացի բերման է ենթարկվել, 1-ը՝ հրավիրվել ոստիկանություն

Tert.am-ը գրում է․ «Շենգավիթի դատարանի մոտ գրանցված միջադեպով երեք քաղաքացի բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, մեկ քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո  դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել:  Քոչարյանի աջակիցներին, այդ թվում և Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն էլ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ