10 09 2019

Դատախազությունն այս փուլում որոշում կայացնող չէ. սահմանադրագետ



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ հանդիպման էին եկել Ռոբերտ Քոչարյանի GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը և  սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադառնալով ՍԴ որոշմանը և դրա վերաբերյալ դատախազության հայտարարությանը՝ նշեց. «Դատախազությունը վերցրել է ՍԴ որոշումից մի հատված և դրա հիման վրա կառուցել է իր պնդումը՝ նշելով, որ ազատման հիմքեր չկան։ Եթե այդ պնդումից հետո շարունակությունն ավելի մանրամասն ուսումնասիրեր, ապա ՍԴ-ն ուղղակիորեն ասում է, որ նույնիսկ ընդհանուր կարգով դիտարկելու դեպքում հնարավոր չի լինում այդ հարցին պատասխան տալ։ Այլ կերպ ասած անձը գործում է իր կարգավիճակի կամ գործունեության շրջանակներում, թե դրանից դուրս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ