06 09 2019

Վերաքննիչ դատարանը ՍԴ-ում վիճարկում է Համաներման օրենքը

Վերաքննիչ դատարանը ՍԴ-ում վիճարկում է Համաներման օրենքը

2019 թվականի հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներման մասին օրենքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։

Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ–ում վիճարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7, 8, 10 և 12-րդ մասերի, 4-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Վիճարկվող հոդվածները վերաբերվում են Համաներման կիրառման շրջանակներին, ինչպես նաև

օրենքի գործողությանը և կիրառման ապահովմանը վերաբերող դրույթներին։

Գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա.Դիլանյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը կներգրավվի վիճարկվող օրենքն ընդունած մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ