30 08 2019

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Օգոստոսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝  ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։

ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել էր դատարանին Գագիկ Խաչատրյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է ձերբակալման որոշումը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման, իսկ Կարեն Խաչատրյանը` միայն վատնման մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ