ՀՀ քննչական կոմիտեում կայացել է կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների և կայազորային քննչական բաժինների պետերը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունների պետերի տեղակալները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները:
Ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու և նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական պարգևներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը