Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները արդյունքները ցույց են տվել, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
Ըստ փորձաքննության՝ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։
ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եզրակացության ստացումից հետո ՔԿ-ն որոշել է, ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, վարույթը չի կարճվել։
Յուրա Իվանյանը նշեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել, որ հանքի տարածքից որևէ աղտոտված ջուր դուրս չի գալու։
Հանքի շահագործման թույլտվության թեմային անդրադառնալով՝ ՔԿ պաշտոնյան նշեց, որ դա նախատեսված է օրենսդրությամբ, և իրավասու մարմիններն են այդ հարցը լուծելու:
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը