«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու, չազատելու, այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Ավելին՝ մենք վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի վիճակում, երբ որ գործը նոր է ուղարկված դատարան, այսինքն, երբ դատարանը 15-օրյա ժամկետում պարտավոր է որոշում ընդունել, օրինակ՝ գործը կարճելու, կասեցնելու և մի շարք այլ որոշումներից որևէ մեկը, մենք մինչև հիմա այդ որոշումը չունենք։ Այս ամենն ակնհայտորեն մարդու իրավունքների խախտում է»,- օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ անձը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը