05 08 2019

Դատարանի նախագահ ընտրված դատավորն ունի 0 վարկանիշ

Դատարանի նախագահ ընտրված դատավորն ունի 0 վարկանիշ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։

Մկրտչյանը դատարանի նախագահ է ընտրվել միաձայն։ Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18-ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։

Մկրտչյանը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց այս դատավորն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։ Արթուր Մկրտչյանը եղել է նաև Արգիշտի Կիվիրյանի գործով դատավորը։

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը HelpCourt դատավորների վարկանիշավորման սանդղակում ունի 0 վարկանիշ

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը. ««Հաց բերողի» կալանքի մասին վերջին օրերին տեղի-անտեղի խոսող ոչ այն է իրավապաշտպաններին, ոչ այն է փաստաբաններին, ոչ այն է մեղադրողներին խաբար արեք, որ այդ մարդու համար ճակատագրական դարձած կալանքի որոշման հեղինակին` դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Կեցցե՛ վեթինգը, կներեք զտումը, չէ կներեք բարեվարքության եսիմինչը… դե մի խոսքով՝ իշխանությունն ու դոնորները ոնց ասեն…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ