News.am-ը գրում է․ «Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
Բանն այն է, որ վաղը լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից մինչ այս պահը միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։
Նշենք, որ թե դատախազությունը, և թե Հատուկ քննչական ծառայությունը խուսափեում են մեկնաբանել՝ արդյոք Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու միջնորդություն ներկայացվել է, թե ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը