03 08 2019

Քննիչը թույլ է տվել հանցավոր արարքներ. Դավիթ Գրիգորյանի պաշտպան․ ADTV



‹‹Մեզ համար անհասկանալի է, երբ պարոն Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացրեց որոշում և 3 ամիս անց Գլխավոր դատախազությունում ստացվում է բողոք այդ նույն որոշման դեմ՝ իբրև նոր հանգամանքներ են ի հայտ եկել››,- ADTV ‹‹Հարցազրույցի›› ժամանակ ասել է փաստաբան, դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:

Նրա համոզմամբ՝ տվյալ գործի հարուցումը թիրախավորված է. ‹‹Մեր տրամաբանությամբ ու կարծիքով, որը բխում է փաստերից,որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշակի հանգամանքներ են նրանց հետաքրքրում:

Պարոն Գրիգորյանի աշխատասենյակում հուլիսի 16-ին որոշում է կայացվել առգրավում կատարել՝ խուզարկությունից հետո ապօրինի կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը:

Մենք բոլոր գործողությունները վիճարկել ենք: Քննիչը, քննելով դատավորի վերաբերյալ գործը, թույլ է տվել հանցավոր արարքներ: Մեզ համար շատ զարմանալի է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ով պարտավոր էր առաջինն արձագանքնել այդ ամենին, միջնորդությամբ հանդես գալ Գլխավոր դատախազին, որպեսզի հարուցվեր քրեական գործ քննիչի վերաբերյալ՝ պաշտոնական դիրքի չարաշահման և լիազորությունները սահմանազանցելու համար, ընդամենը բավարարվել է հայտարարաությամբ հանդես գալով, ըստ որի քրեադատավարական օրենսգրքով չնախատեսված գործողություն է կատարվել դատավորի աշխատասենյակում՝ այն է կնիքվել է նրա աշխատասենյակի դուռը և դրանով սահմանափակվել է դատավորի անձեռնամխելիության իրավունքը››:

Պաշտպանի խոսքով՝ ԲԴԽ-ն այդ հայտարարությամբ դիմել է Գլխավոր դատախազին, որպեսզի միջոցառումներ ձեռնարկեն ՝ վերացնելու թույլ տված խախտումները:

Մելիքյանի պնդմամբ՝ դա իրենց համար անհասկանալի է, քանի որ դա իր մեջ պարունակում է ակնհայտորեն ավելի ծանր հանցագործության հատկանիշներ, քան այն, ինչ վերագրում էր պարոն Գրիգորյանին:

‹‹Դատախազության տարածած հայտարարությունը սուբյեկտիվ է և կոծկում է այն իրականությունը, ինչը տեղի է ունեցել: Որպեսզի մենք դատավորի և Ռոբերտ Քոչարյանի միջև կապը տեսնենք, մենք պետք է հասկանանք, արդյոք նրա գործողություններն օրենքի մեջ են եղել, արդյոք օրենսդրի պահանջի շրջանակներում են իրականացվել: Եթե նրանք ցանկանում էին տվյալ գործի հետ կապված որոշակի փաստաթղթեր հայտնաբերել, որոնք որոշակի նշանակություն ունեին, ապա առաջին գործողությունը եղել է քննիչի կողմից առգրավման մասին որոշում կայացնելը: Նա պարտավոր էր այդ որոշումն ի կատար ածել դատավորի մասնակցությամբ, քանի որ առգրավման կանոնների համաձայն պետք է քննիչի համար հայտնի լինի, թե որտեղ, ումից, ինչ է ցանկանում առգրավել››,-հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ