«Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման»,-լրագրողների հետ զրույցումա ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին:
Նախարարն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին նշեց, որ այս պահին որևէ գնահատական չի տա. «Սպասենք հրապարակային դատավարության, եթե, իհարկե, գործը հասնի այդ փուլին»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը