26 07 2019

Դատավոր Դավիթ Գրիգորյանին թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայություններից



«Դատավոր Դավիթ Գրիգորյանի սենյակում կատարված քննչական գործողություններն արվել են առանց նրա գիտության և առանց նրա հետ համաձայնեցնելու, այնինչ օրենսդրությունը պահանջ է ներկայացնում, որ առնվազն մեկ օր առաջ և դատավորը, և ԲԴԽ-ն պետք է տեղեկացվեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:

Փաստաբանը նշեց, առանց դատարանի որոշման, ապօրինի կերպով կնիքվել է դատավոր աշխատասենյակի դուռը: Երբ պահանջվել են դատարանի որոշումը, ոստիկաններն այն չեն ներկայացրել, այնուհետև եկել է քննիչը և կրկին ցանկացել խուզարկություն կատարել, այս անգամ ևս դատավորին արգելելով դրան ներկա գտնվել:

«Մենք առարկել ենք, որից հետո քննիչ մոտ կես ժամ անց ինչ-որ մեկի հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո ներկայացրել է, որ դատավորը կարող է մասնակցել խուզարկությանը, բայց առանց փաստաբանի», - նշեց Գեորգի Մելիքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ