Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից անցել է մեկ շաբաթ։
Ցավոք, Բարձրագույն դատական խորհուրդը մինչ օրս պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին՝ ամրապնդելով հանրային գիտակցության մեջ առկա այն մոտեցումը, որ ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել իր թիվ մեկ Սահմանադրական առաքելությունը՝ դատական իշխանության և դատավորների անկախության երաշխավորումը։
Դա նշանակում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն այս հարցում պետք է հատուկ գործառույթ ստանձնեն։ Ու ստանձնելու ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը