«Մեր ժողովրդի մեջ տեխասմոտր գաղափարը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում: Մեքենան ամեն տարի պետք է զննվի»,- ամփոփիչ ասուլիս ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ Հայաստանում վթարների աճը պայմանավորված է աննախադեպ թվով ավտոմեքենաներ ներմուծումով. «Մեկ օրվա ընթացքում 300 տրանսպորտային միջոց է ներմուծվում ՀՀ: Եթե բաժակը տանում է 200 գրամ ջուր, եթե ավել լցնենք կթափվի: Սա պարզ տրամաբանություն է, մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ»,- ասաց ոստիկանապետը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը