Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Դատավոր-դատախազներ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանք է դրվել դատական հնարավոր ծախսերի և քաղաքացիական հնարավոր հայցերով ծախսերի համար։ Սակայն աղաքացիական որևէ հայց չկա, իսկ դատական ծախսերն էլ անհասկանալի է, թե որքան կարող են լինել, սակայն այս պահի դրությամբ, չեն գերազանցում 900 հազար դրամը։
«Այսինքն, եթե մենք ունենք որևէ քրեական գործ, որով հիպոթետիկ հնարավոր է, որ դատական ծախս լինի ու այդ դատական ծախսը լինի 1000 դրամի, մենք պեք է ամբողջ գույքի վրա կալա՞նք դնել»,- հարցրեց դատավորը՝ հավելելով․ «Եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է դնում կալանք, պետք է դնի ամեն ինչի վրա՞»։
Տեսանյութը՝ քիչ անց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը