22 07 2019

Գագիկ Ջհանգիրյանն է հայտնվել իրավունք խախտողների շարքում. սահմանադրագետ



«Գագիկ Ջհանգիրյանն է  ՄԻԵԴ որոշումների հակառակում կողմում հայտնվել: Նա հայտնվել է իրավունք խախտողների շարքում: Արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը ծանոթ է, թե ինչ բովանդակության դիմում ենք մենք ներկայացրել: Մեր դիմումով մենք ներկայացրել ենք մի քանի խնդիր՝ որոշակիություն, կանխատեսելիություն, անձի անձնական ազատության  իրավունք և արդար դատաքննության իրավունք: եթե նորմն այնքան անհստակ է, ինչպիսին է 300.1 հոդվածը, այստեղ զուտ սահմանադրականության  խնդիր չէ»,- լրագրողների հետ զրույցում  ասաց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի այն դիտարկմանը, որով վերջինս կասկածի տակ էր դրել ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելու հիմքերը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ