01 07 2019

Արցախցիները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների․ ՄԻՊ

Արցախցիները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների․ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների եւ սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով:

Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ուղղությունները: Նա ընդգծել է, որ բացի ներքին խնդիրներից, Արցախի բնակիչները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների եւ սահմանափակությունների ադրբեջանական հետապնդումների եւ Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով:

Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման եւ մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի եւ դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու:

Ա. Բեգլարյանը կարեւորել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի պատշաճ կիրառումը հատկապես չճանաչված պետությունների բնակիչների նկատմամբ, քանի որ նրանք զգալիորեն խոցելի են առկա մարտահրավերների առջեւ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ