21 06 2019

Իրավական համակարգը հուղարկավորվում է․ սահմանադրագետ․ Panorama.am

Իրավական համակարգը հուղարկավորվում է․ սահմանադրագետ․ Panorama.am

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում  արած հայտարարությունն անհեթեթ է, անլուրջ,  հակասահմանադրական և հակաօրինական։ Panorama.am-ի հետ զրույցում հայտարարել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«Իմաստ էլ չեմ գտնում անլուրջ հայտարարությունը մեկնաբանել, այդ հայտարարությունը ոչ մի տրամբանության մեջ չի տեղավորվում, անհեթեթ է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ՍԴ երկրորդ դատավորն է, այս պահին միակը, քանի որ մյուս դատավորը բացակայումէ  այս օրերին, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը։

Սահմանադրագետի համար Գրիգորյանի հայտարարությունից առավել ցավալի է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները ծափողջյուններով են ողջունում այն։«Դրան հետևում է այն, որ աստիճանաբար մեր սահմանդրությունն ու իրավական համակարգը կորցնում են իրենց արժեքն ու հուղարկավորվում են»,-ասել է նա։

Վարդան Ավկազյանը պնդում է, Վահե Գրիգորյանն իր հայտարարությամբ Սահմանադրության երկու հոդված է խախտել։ «Խախտվել է Սահմանդրության 166 հոդվածն ու 213հոդվածը»,-մանրամասնել է նա։

Սահմանադրության 166 հոդվածը մասնավորապես սահմանում է.

«Դատավորների ընտրության և նշանակման կարգը

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:Դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ մինչև յոթանասուն տարին լրանալը»։

213 հոդվածը սահմանում է.

«Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի  ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանն էլ գրել էր. 

«Եվ քանի որ չի կարող այնպես լինել, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքը մեկնաբանի այնպես, ինչպես ինքն է իր ընկալմամբ ճիշտ համարում, այլ որ օրենքների պարտադիր մեկնաբանման համար իրավասու են դատարանները, ուստի պետությունը և քաղաքացիները կաշկանդված են օրենքի միայն այն մեկնաբանությամբ, որը տվել են դատարանները։ Դրանով իրավագիտական բանավեճը բացառված չէ։ Դուք ևս՝ իբրև իրավաբան, կարող եք օրենքի մեկնաբանության վերաբերյալ ունենալ Ձեր սեփական կարծիքը։ Պարտադիր և պետական իշխանության միջոցով հարկադրելի է միայն օրենքը՝ դատարանների մեկնաբանությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ