20 06 2019

Հրայր Թովմասյանը ՍԴ լեգիտիմ նախագահ է. Դանիել Իոաննիսյան

Հրայր Թովմասյանը ՍԴ լեգիտիմ նախագահ է. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը:

«Թեև ես Հրայր Թովմասյանին համարում եմ ոչ կոմպիտենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական Դատարանի լեգիտիմ նախագահ է:

Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

Թեմայի վերաբերյալ մեր անդրադարձը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ