20 06 2019

Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ԱԺ-ում փակ քվեարկության արդյունքում 107 կողմ, 4 դեմ ձայնով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Մինչև ընտրությունը թեկնածուն իր ելույթում  ներկայացրեց դատաիրավական համակարգի մասին իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների տարբեր հարցերին ու վստահեցրեց, որ ինքը գործելու է անկախ։ 

Նորընտիր նախագահը երդման տեքստից հետո նշեց. «Իմ կողմից ցանկանում եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, եւ ամեն ինչ շատ ճիշտ ու լավ է լինելու, վստահ եղեք` շուտով փոփոխություններ կզգաք»:

Հիշեցնենք, որ Գրիգոր Բեքմեզյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրել «Իմ քայլը» խմբակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ