20 06 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով դատարական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալփաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

Այնուհետև դատավորը որոշումը կարդաց.

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելունիրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,- հայտարարեց դատավորը և կտրուկ դուրս եկավ նիստերի դահլիճից:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ