ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տալիս։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․
«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը, մայիսի 24-ին հրաժարական է տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը