12 06 2019

Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքները ձեզ մակագրելը»,- ասաց նա։

Ալումյանի խոսքով՝ դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, և նա պետք է այս գործով բացարկ հայտնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ