11 06 2019

Լիակատար ձախողում․ ինչի՞ հանգեցրեց Վեթինգն Ալբանիայում



Վեթինգի ալբանական փորձը, որի մասին խոսում են վեթինգի կողմնակիցները, բազմաթիվ խնդիրներ ունի։ Ալբանիայում վեթինգի ներդրումը սկսում է 2010-ից, սակայն չնայած որ երկրում այդ հարցով կար կոնսենսուս, երեք տարի պահանջվել է նախապատրաստելու համար։ Այս մասին վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Նա մանրամասնեց ալբանական փորձը՝ նշելով, որ վեթինգի պետք է ենթարկվեն ավելի քան 800 պաշտոնայներ և դատավոր-դատախազներ։ Արդեն կատարվել է 280 գնահատական, 140 գործ է ուսումնասիրվել: 88 պաշտոնյա զրկվել է պաշտոնից: Արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվել է դատավորներից և դադարել գործել, արդարադատությունը փաստացի կաթվածահարված է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ