Մանվել Գրիգորյանի հետ կապված ապօրինություններն այնքան շատ է, որ գործը հասել է ՄԻԵԴ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Դեռ ամիսներ առաջ էինք ասել, որ հիվանդությունների զարգացման բացասական դիմնամիկա կա, և կալանքի տակ մնալը անհամատեղելի է։ Հիվանդությունները շատացել են, 30-ից ավելի են»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ կա՛մ բարձրագույն իշխանությունն ուղղակի տոտալ ցուցում է տվել, որպեսզի անձին խոշտանգեն, կա՛մ լիազոր մարմնի ապօրինությունների մասին ինֆորմացիան չի հասնում իշխանությանը։
Փաստաբանն ասաց, որ առողջապահության փոխնախարարը, որը հեռացվել է աշխատանքից, պաշտոնանկությունից հետո ստոփաստաբանրագրել է պետական լիազոր մարմնի արած հետազոտության տակ, ինչն ապօրինի է։
Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն օրը 16-17 ժամ ստանում է ինսուլին և 24 ժամ արհեստական շնչառություն․ «Սա դասական խոշտանգում է և հաշվեհարդար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը