Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում օմբուդսմենի գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության քննարկմանը նշեց, որ նախորդ տարվա իշխանափոխության ցույցերի ժամանակամիջոցում ֆեյք օգտատերերի կողմից քարոզվել է բացահայտ ատելություն ոստիկանների նկատմամբ, սոցցանցերում ստեղծվում էին խմբեր, որտեղ տեղադրվում էին բռնի գործողություններ պարունակող տեսահոլովակներ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ, բայց այդ տեսագրություններն արվել էին նախորդ տարիներին։
ՄԻՊ-ի խոսքով՝ նաև թռուցիկներ են տարածել, որոնցում տեղեկատվություն է եղել ոստիկանների արժանապատվությունը նսեմացնելու մեթոդների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է, որ այդ անհանդուրժողության մթնոլորտը համացանցում մինչ օրս պահպանվում է, քարոզվում է ատելություն, որոշ դեպքերում անգամ թշնամանք է սերմանվում կոնկրետ անձանց հանդեպ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը