04 06 2019

Թալանել են Դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալին․ Shamshyan.com

Թալանել են Դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալին․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին, Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 01։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ հունիսի 2-ին, ժամը 20։00-ից մինչեւ 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան ետնամասի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար եւ ոսկյա զարդեր։

Աղբյուրի տեղեկութուններով՝ Արթուր Ս.-ն աշխատում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ