30 05 2019

Պետք է կատարելագործել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը․ փոխնախարար



ԱՆ պրոբացիայի ծառայության մասով ձեռնարկվել են հիմնարար և շարունակական բարեփոխումների արմատական գործընթաց: Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ, Տիգրան Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ դեպի արդար Հայաստան քայլ անելու ճանապարհին հասարակական կազմակերպությունների մասնակցությունը չափազանց կարևոր է:

«Բարեփոխումների գործընթացի ժամանակ ՀԿ-ների մասնակցությունը կարևոր է առաջին հերթին նրանով, որ հնարավորություն է ընձեռվում գույքագրել ոլորտում առկա խնդիրները և նախանշել դրանց հետագա լուծման համապատասխան ուղենիշներ: ՀԿ-ների հետ մեր համագործակցությունը վերջին շրջանում դարձել է կայուն գործելաոճ»,- նշեց Խաչիկյանը և հավելեց, որ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերը մեկտեղվում են։

ՀՀ արդարադատության նախարարը պրոբացիայի ծառայության արմատական բարեփոխման ճանապարհին առանձնացրեց ոլորտում առկա մի քանի առաջնային խնդիր՝ վերաիմաստավորել պրոբացիայի ծառայության իրավական կարգավիճակը, բովանդակային առումով տարբերակել պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների կողմից կազմվող զեկույցները, շարունակաբար կատարելագործել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ